Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ցողունային բջիջները լայն կիրառություն ունեն
ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի մոտ տեղի ունեցած քննարկմանը ԱՄՆ-ի «Cryostem» կազմակերպության մասնագետ Ֆադի Ջոզեֆ Բեջանին ներկայացրեց ցողունային բջիջների կիրառման գործում իրենց ձեռքբերումները։ Ամերիկացի մասնագետը տարբեր ոլորտների առաջատար մեր մասնագետներին ներկայացրեց, որ բիոբանկի հատուկ պայմաններում պահպանվող մարդու սեփական ցողունային բջիջները կիրառում են որոշ ծանր հիվանդությունների, նոր օրգանների կամ իմպլանտների պատրաստման, ռեգեներատիվ, հյուսվածքների վերականգնման և այլ դեպքերում։
Վկայակոչելով Ջոն Հոպկինսի և ամերիկյան այլ համալսարաների ուռուցքաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնների ուսումնասիրությունների արդյունքները` բանախոսը նշեց, որ առավել արդյունավետ և անվտանգ է ցողունային բջիջների ստացումը ճարպային հյուսվածքներից։ Այն լավ աղբյուր է բազմատեսակ ցողունային բջիջների ստացման համար։ Ըստ նրա` այս դեպքում ապահովվում է առավել նպատակային արդյունք, որն ի տարբերություն ոսկրածուծից անջատված ցողունային բջիջների, ունի առավել ցածր ռիսկայնություն։
Ֆադի Ջոզեֆ Բեջանին նաև ներկայացրեց, որ «Cryostem»-ը մշակել է ճարպային հյուսվածքից ցողունային բջիջների անջատման կենտրոնի ստեղծման գաղափարը։
Կորպորացիան նման կենտրոններ ունի Հոնկոնգում, Թաիլանդում, Թուրքիայում և այլ երկրներում։ Ֆադի Ջոզեֆ Բեջանին իր կազմակերպության անունից հանդես եկավ Հայաստանում ևս տարածաշրջանային նման կենտրոն ստեղծելու առաջարկով` հաշվի առնելով մեր երկրում ցողունային բջիջների անջատման որոշակի փորձը և հեռանկարները։ Նա հայ մասնագետներին ներկայացրեց նման կենտրոնի ստանդարտ նախագիծը։
Արմեն Մուրադյանը նշեց, որ գործողությունները նախ և առաջ պետք է լինեն մեր երկրում այս ոլորտում գործող իրավական դաշտին, բարոյական և հոգևոր նորմերին համահունչ։ Նա առաջարկեց քննարկումները շարունակել Պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի և Ոսկրածուծի փոխպատվաստման ռեեստրի նեղ մասնագետների հետ։
Նախարարը նշեց, որ պետք է որոշում կայացնել` հաշվի առնելով բոլոր կարծիքները, առկա հնարավորություններն ու ռիսկերը։
27.01.2015 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ